Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, November 26, 2016

Տատյանա Չերնիգովսկայան՝ ուղեղի մասին


Կենսաբանության և բանասիրության դոկտոր, Սանկտ Պետերբուրգի համալսարանի ՝ Ճանաչողության լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Տատյանա Չերնիգովսկայան հետաքրքիր և օգտակար դասախոություններ է կարդում ուղեղի, գիտակցության և արտագիտակցության, հոգեկան կառուցվածքի, արհեստական ինտելեկտի, մտածողության և այլնի մասին։ Երբեմն դրանցում հանդիպում են մեր ամենահզոր համակարգչի անըմբռնելի գաղտնիքների և անակնկալների մասին իսկապես սենսացիոն-վախեցնող հայտարարություններ։ Այստեղ հավաքված են ամենաանսպասելիները։


1.     Ուղեղը խորհրդավոր, հզոր մի բան է, որը մենք թյուրիմացաբար անվանում ենք «մերը»։ Դրա համար մենք բացարձակապես հիմքեր չունենք։ Դեռ հարց է՝ ով ումն է։

2. Ուղեղը որոշում է կայացնում 30 վայրկյան առաջ այն պահից, երբ մարդն այդ որոշումը գիտակցում է: 30 վայրկյանը ուղեղի գործունեության համար հսկայական ժամանակ է: Արդյունքում ո՞վ է որոշումն ընդունում. մարդը, թե՞ նրա ուղեղը:

3. Իսկապես վախեցնող միտք է . իսկ ո՞վ է իրականում տանտերը: Նրանք չափազանց շատ են. գենոմը, փսիխոսոմատիկ տեսակը, շատ այլ բաներ՝ ներառյալ զգայարանները: Ցանկալի է իմանալ, թե ով է որոշում կայացնող այդ էակը: Ենթագիտակցության մասին ընդհանապես ոչ ոք ոչինչ չգիտե, լավ է՝ այս թեման միանգամից փակենք:

4. Մենք պետք է լրջորեն վերաբերվենք ուղեղին: Չէ՞ որ նա խաբում է մեզ: Հիշենք պատրանքների մասին: Մարդուն, որ դրանք տեսնում է, անհնար է համոզել, որ իր տեսածները գոյություն չունեն: Նրա համար դրանք նույնքան իրական են, որքան ինձ համար բաժակը, որը դրված է այս սեղանին: Ուղեղը նրա գլուխը տանում է ՝ հաստատելով ողջ զգայական տեղեկատվությամբ, որ պատրանքն իրական է: Այնպես որ, ի՞նչ հիմքեր ունենք մենք ձեզ հետ համարելու, որ այն, ինչը հիմա կատարվում է, իրական է, և ոչ թե գտնվում է մեր պատրանքների մեջ:

5. Որպեսզի դու ներսից չպայթես, հարկավոր է արտահայտվել: Դրա համար գոյություն ունեն խոստովանահայրերը, ընկերուհիներն ու հոգեթերապևտները: Փուշը, եթե ժամանակին չհանես, արյան վարակում կառաջացնի: Մարդիկ, ովքեր լռում են և ամեն ինչ իրենց մեջ պահում, գտնվում են ոչ միայն լուրջ հոգեբանական կամ նույնիսկ հոգեբուժական, այլև մարմնական ցավի ռիսկի տակ: Ցանկացած մասնագետ ինձ հետ կհամաձայնի. ամեն ինչ սկսվում է ստամոքսի խոցից: Օրգանիզմը՝ և՛ հոգեբանությունը, և՛ մարմինը, մեկ ամբողջություն է:

6. Մարդիկ պետք է աշխատեն գլխով, դա փրկում է ուղեղը: Ինչքան շատ գործի ուղեղը, այնքան երկար կպահպանվի: Նատալյա Բեխտերևան վախճանվելուց առաջ գիտական մի աշխատանք է գրել՝ «Խելացիները երկար են ապրում»:

7. Հայտնագործությունը հնարավոր չէ ծրագրել և անել: Ճիշտ է, կա մի էական հավելում. միտքը ծագում է պատրաստված ուղեղներում: Հասկանում եք, Մենդելեևի աղյուսակը նրա խոհարարի երազին չի երևացել: Մենդելեևը երկար աշխատել է դրա վրա, ուղեղը շարունակել է մտածել, և պարզապես «միացել» է երազում: Ես այսպես եմ ասում. Մենդելեևի աղյուսակը խիստ ձանձրացել է այս պատմությունից և որոշել է երևալ նրան իր ողջ գեղեցկությամբ:

8. Մարդիկ սխալ կողմնորոշում ունեն. նրանք համարում են, որ, օրինակի համար, խոհարարը վատ է, քան դիրիժորը: Դա այդպես չէ. հանճարեղ խոհարարը վեր է բոլոր դիրիժորներից, ես դա ձեզ որպես համադամ կերակուրների սիրահար եմ ասում: Համեմատել նրանց, նույնն է, թե համեմատես թթուն և քառակուսին. ճիշտ չէ դրված հարցը: Յուրաքանչյուրը լավն է իր տեղում:

9. Ես մշտապես վախեցնում եմ բոլորին, որ հեռու չէ այն ժամանակը, երբ արհեստական ինտելեկտը իրեն կդրսևորի որպես անհատականություն: Այդ պահին նա կունենա իր ծրագրերը, իր շարժառիթները, իր նպատակները, և, ես ձեզ հավատացնում եմ, մենք չենք մտնի այդ ծրագրերի մեջ:

10. Այն, որ ուղեղը տեղավորված է մեր գանգատուփի մեջ, մեզ իրավունք չի տալիս այն «մերը» անվանելու: Այն անհամեմատելի առավել հզոր է, քան դուք: «Դուք ուզում եք ասել, որ ուղեղը և ես տարբե՞ր ենք»,- կհարցնեք դուք: Պատասխանում եմ՝ այո: Ուղեղի վրա իշխանություն մենք չունենք, այն ինքն է որոշումներ ընդունում: Եվ դա մեզ անհարմար դրություն մեջ է դնում: Բայց ուղեղն ունի մեկ խայծ. ուղեղն ինքն է որոշումներն ընդունում, ընդհանրապես ամեն ինչ ինքն է անում, բայց մարդուն ազդանշան է ուղարկում, իբր՝ մի անհանգստացիր, այդ ամենը դու ինքդ ես արել, դա քո որոշումն էր:

11. Հանճարների գոյության համար մենք ահռելի գին ենք վճարում: Ջղային և հոգեկան խանգարումներն աշխարհում առաջին տեղ են դուրս գալիս հիվանդությունների մեջ, նրանք սկսում են թվով գերազանցել ուռուցքային և սրտանթային հիվանդություններին, ինչն իրենից ներկայացնում է ոչ միայն ընդհանրապես սարսափ և մղձավանջ, այլև, ամեն ինչից բացի, շատ մեծ շարժուն բեռ է բոլոր զարգացած երկրների համար:

12. Մենք ծնվում ենք գլխի մեջ հզորագույն համակարգիչով: Բայց դրա մեջ հարկավոր է ծրագրեր ներմուծել: Ինչ-որ ծրագրեր նրա մեջ նախապես կան, իսկ որոշները անհրաժեշտ է ներբեռնել, և դուք անընդհատ դա անում եք, մինչև մահ: Նա ամբողջ ժամանակ ծրագիր է քաշում, իսկ դուք ամբողջ ժամանակ փոխվում եք, վերակառուցվում:

13. Ուղեղը ոչ միայն պարզապես նեյրոնների ցանց է, դա ցանցերի ցանց է, ցանցերի ցանցերի ցանց: Ուղեղի մեջ 5,5 պետաբայթ տեղեկատվություն կա. դա տեսանյութերի դիտման 3 մլն. ժամ է: Անընդհատ դիտման 300 տարի:

14. Ուղեղը չի ապրում, ինչպես պրոֆեսոր Դոուելի գլուխը, ափսեի վրա: Նա ունի մարմին՝ ականջներ, ձեռքեր, ոտքեր, մաշկ, ուստի հիշում է շրթներկի համը, հիշում է, թե ինչ է նշանակում «կրունկս քոր է գալիս»: Մարմինը նրա անմիջական մասն է համարվում: Համակարգիչն այդ մամինը չունի:

15. Բարձրակարգ կրթություն ստանալու կարողությունը կարող է դառնալ էլիտար արտոնություն՝ հասանելի միայն «ընտրյալներին»: Հիշենք Ումբերտո Էկոյին, որը «Վարդի անունը» վեպում առաջարկում է գրադարան ներս թողնել միայն նրանց, ովքեր կարող են, պատրաստ են ընկալելու բարդ գիտելիքները: Տեղի կունենա հասարակության բաժանում այնպիսիների, ովքեր ունակ են կարդալու բարդ գրականություն, և այնպիսիների, ովքեր կարդում են ցուցանակներ, նման հոլովակային միջոցով տեղեկատվություն բռնում համացանցից: Դա կտարածվի ավելի ու ավելի:

Թարգմանությունը՝ Սաբինա Դավթյանի (10-րդ դասարան)

0 մեկնաբանություն:

Post a Comment