Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, June 9, 2017

Հաջողակ մարդկանց առավոտվա տասը սովորույթներ, որոնք կբարելավեն ձեր կյանքը


Գիտե՞ք, թե ինչն է միանգամայն հաջողակ մարդկանց դարձնում սթրեսին ավելի քիչ ենթակա, երջանիկ և ավելի արդյունավետ: Նրանք գիտեն, որ իրենց առաջնահերթությունները ավելի կարևոր են, քան ուրիշներինը: Առավոտյան արթնանալով՝ միանգամայն հաջողակ «պրոֆեսիոնալները» անմիջապես չեն ստուգում իրենց էլեկտրոնային փոստը, նրանք պարտադիր օգտագործում են օրվա վաղ ժամերը որպես «իրենց» ժամանակը:


Վերջիվերջո, այդ ականավոր մարդիկ հավատում են, որ այն, ինչ իրենց է պետք, պետք է անել առաջնահերթ: Իսկ ի՞նչ են անում այդ միանգամայն հաջողակ ձեռներեցներն ու ղեկավարները՝ առավոտյան արթնանալով:
Ահա դրանցից տասը.

1. Առավոտյան իսկապես շուտ են արթնանում։
Իհարկե, դուք գիտեք, որ ժամանակը ամենաթանկ ձեռքբերումն է: Միանգամայն հաջողակ մարդիկ իհարկե ավելի են գնահատում դա և այդ պատճառով արթնանում են 5:30, 4:30 և նույնիսկ առավոտյան 4:00: Այդպես նրանք ոչ միայն հնարավորություն են ունենում կառավարելու իրենց առավոտվա ժամերը, այև անելու բաներ, որոնք հենց իրենց համար են կարևոր: Սկսեք ամեն օր 15 րոպե սովորականից շուտ արթնանալով։ Իսկ հետո հարմարեցրեք ժամանակը անհրաժեշտին։


2. Կալորիաներ են ծախսում
Խոսքը ինչ-որ հետարքրիր վարժությունների համալիրի մասին չէ։ Վարժությունները ոչ միայն կստիպեն ձեզ ավելի պարզորոշ մտածել, լինել ավելի առողջ և նույնիսկ, գիտական տեսանկյունից, ավելի երջանիկ, այլև կօգնեն պայքարել սթրեսի դեմ։ Ժամանկ գտեք ֆիզիկական վարժությունների համար։ Մեկժամանոց վարժությունները, որոնք մտնում են ռեժիմի մեջ, շատ բարդ են թվում։ Փորձեք վազք, պարեր կամ պարզապես զբոսանք կից տարածքներով 10 րոպեից ոչ պակաս։

3. Անցկացնում են «Ուժի Ժամ»
Մոտիվացիան անվերջ չի տևում, այնպես որ դուք պետք է պարբերաբար լրացնեք ձեր մոտիվացիայի պաշարները։ Միանգամայն հաջողակ մարդիկ գիտեն դա, այդ պատճառով բավականին ժամանակ են տրամադրում իրենց սնուցման աղբյուրը ընդարձակելուն։ Դուք, հավանաբար կշարունակեք կատարել առաջադրանքները, քանի դեռ ամբողջ հոգով ներդրված եք, այդպես չէ՞։
30 րոպե կարդացեք ոգեշնչող անեկդոտներ և ներշնչող մեջբերումներ։


4. Ամեն օր գրանցում են այն, ինչի համար շնորհակալ են
Երջանկությունն այն է, երբ ցանկանում ես այն, ինչ արդեն ունես։ Թվարկելով այն օրհնությունները, որոնց համար նրանք շնորհակալ են, միանգամայն հաջողակ մարդիկ լավատեսության, ոգեշնչման համար դառնում են ավելի բաց և բարելավում են իրենց կյանքի հեռանկարները: Ամեն օր գրի առեք գոնե մի բան, որի համար դուք շնորհակալ եք: Սովորեք հաշվի առնել փոքր հաղթանակները:


5. Իրենց մի կարևոր հարց են տալիս
«Եթե այսօր լիներ ձեր կյանքի վերջին օրը, դուք կանեի՞ք այն, ինչ անելու եք այսօր»: Այդ հարցը ձեզ անվրեպ կբերի այնտեղ, որտեղ պետք է: Եթե դուք այդ հարցին «ոչ» պատասխանեք շաբաթը մի քանի անգամ, ապա գնացեք և մի բան փոխեք ձեր կյանքում: Դուք երբեք չեք կարող ասել՝ երբ հաջորդ անգամ դա անելու հնարավորություն կլինի:


6. Առաջինը «գորտն» են ուտում
Առավոտյան միանգամայն հաջողակ մարդկանց ոգու ուժը թարմ է և պատրաստ աշխատանքին: Այդ պատճառով դա ամենադժվար աշխատանքը՝ «գորտը» անելու ամենահարմար ժամանակն է: Այդպես անելով, դուք ամենայն հավանականությամբ կավարտեք այն առանց մեջ ընկնող և շնչին նստող մարդկանց:
Ընտրեք միայն մի օրվա «գորտ» և լուծեք դրա հարցերը նախաճաշից էլ առաջ:


7. Կարգավորում են հարաբերությունները ամուսինների հետ
Օգտագործեք ձեր առավոտվա ժամերը, որպեսզի վերականգնեք ձեր զուգընկերոջ հետ հարաբերությունները: Խոսեք ձեր ծրագրերի, սիրած զբաղմունքների և նույնիսկ ֆինանսների մասին: Այդպես դուք միշտ ներկա կլինեք նրա կյանքում: Միանգամայն հաջողակ մարդիկ գիտեն, որ առավոտյան իրենք ավելի շատ էներգիա ունեն և ուշադիր են, դրա համար այդ արարողությանը առաջնահերթ տեղ են տալիս: Դուք նույնիսկ կարող եք շաբաթվա մեկ առավոտ դարձնել ժամադրություն նախաճաշի շուրջ: Նախաճաշեք մոտակա սրճարանում, միասին վազքի գնացեք: Դա կարող է հիանալի ազդեցություն ունենալ ձեր հարաբերությունների վրա:

8. Ռազմավարություն են ծրագրում և մշակում
Եթե դուք չտրամադրեք մի քանի րոպե օրվա ուղղությունը որոշելուն, ապա ինչպե՞ս կիմանաք, որ ճիշտ ճանապարհով եք գնում: Առանձնացրեք օրվա մեջ գոնե 10 րոպե, որպեսզի տեսանելի դարձնեք ձեր կյանքի նպատակները, նայեք ձեր օրվա անելիքները և ընդմիջումների գրաֆիկ առանձնացնեք:
Դա կօգնի օրը դարձնելու ավելի կառավարելի և հնարավորինս չծանրաբեռնված:


9. Խորհում են և մաքրում գիտակցությունը
Կանգ առեք և թողեք՝ ձեր ներքին աշխարհն ուղեկցի ձեզ. անցկացրեք մի քանի րոպե աղոթք կարդալով կամ խորհելով, որպեսզի մնաք խաղաղ վիճակում: Հիշեք, որ հիվանդությունների 99%-ը սթրեսի հետևանք են, այնպես որ, մոռացեք շտապելու մասին, մի վազեք և վայելեք «լռության» րոպեն ինքներդ ձեզ հետ: Կենտրոնացեք ձեր շնառության վրա:


10. Գրկում են իրենց երեխաներին և կապված են նրանց հետ
Եթե դուք երեխաներ ունեք, ապա՝ ձեր համար: Մի եղեք այն ծնողներից, ովքեր ասում են «Օ, իմ որդին/դուստրը այնքան շուտ մեծացավ: Չհասցրի անգամ հաճույք ստանալ նրանից»:
Առավոտյան, երբ ամենից շատ խառնաշփոթ և ամենաքիչ սթրես է տիրում ձեր մտքում, օգնեք երեխաներին հագնվել, պատրաստեք հագեցնող նախաճաշ (կամ թխվածք թխեք) և պարզապես խոսեք նրանց հետ իրենց երազանքների մասին: Վերջիվերջո, դուք աշխատում եք նրա համար, որ ձեր ընտանիքը լավ ապրի: Մի թողեք՝ աշխատանքը խանգարի ձեր ընտանիքին. ձեր առաջնահերթ խնդիրներին ժամանակ հատկացրեք:

Թարգմանությունը՝ Սիրանուշ Ասատրյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment