Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, January 2, 2018

Հետաքրքիր փաստեր Բայկոնուրի մասին և դրա հետ կապված գաղտնիքներ


Այստեղից մարդն առաջին անգամ ոտք կդնի տիեզերք և կնվաճի այն: Այս տեղը մինչ այժմ պահում է իր գաղտնիքներն ու առասպելները: 




Սև հովիվը

Ղազախերենից թարգմանած՝  Բայկոնուր նշանակում է հարուստ հովիտ: Այդպես է կոչվում այն տեղանքը, որտեղ տեղակայված էտիեզերակայանը: Այս ամայի վայրերում բնակվող հին քոչվոր ցեղերը ունեին հետաքրքիր լեգենդ սև հովվի մասին, ով մորթիներից հսկայական պարսատիկ էր սարքել, լցրել այն շիկացած քարերով և ուղտի ճարպով և նետում էր այդ քարերն իր իջևանատեղին մոտեցող թշնամիների վրա: 
Այդ տաք քարերն ու ճարպը ընկնելով խոցում էին թշնամուն, իսկ ողջ մնացածները սարսահար փախչում էին: Քարերի ընկած տեղերում երկար ժամանակ ոչինչ չէր աճում, և հողի վրա մնում էին սև խանձված հետքեր: Այս հովիտը քոչվորները համարում էին «երկրագնդի պորտ»: Մասնագետների կարծիքով այս լեգենդի տարիքը 10 դարից ավելի է: Իսկ այժմ տիեզերակայանի հսկայական «պարսատիկից» դուրս են թռչում բոլորովին այլ «թեժ քարեր»՝ արբանյակներ և հրթիռներ: Այսպես, հնադարյան լեգենդը գտավ իր արտացոլումը այժմեականության հայելիում: 



Մարզադշտ

Բայկոնուրը մարզադաշտ է: Այսպես էր նշված քողարկող լեգենդում: Շինարարությունը վարում էին խիստ գաղտնիության պայմաններում: Ոչ ոք չպիտի իմանար, թե ինչ է կառուցվում և ինչի համար: Բեռները ժամանում էին սովորական վագոններով, որոնք դատարկվում էին գիշերվա քողի տակ: Շինարարները համոզված էին, որ մարզադաշտ են կառուցում, շինարարության ավարտից հետո շատերը տարակուսում էին՝ մարզադաշտ ենք կառուցել, ապա ինչի՞ համար են մեդալներն ու շքանշանները:
Դժվարին պայմանների մասին, ինչպիսիք են կլիման, փոթորիկը, չորահողմը, սառնամանիքը, չենք խոսում: Սկզբում շինարարները ապրում էին գետնափոր տներում, հետզհետե կառուցվեցին բարաքներ: Ապագա տիեզերակայանի հարևանությամբ կառուցվեց այլ՝ կեղծ տիեզերակայան, նաև մի ամբողջ քաղաք-մուլյաժ՝ իր դպրոցներով, բնակելի տներով և այլ օբյեկտներով: 


Երջանկաբեր վայր

Բայկոնուրը Օդեսայի, Տրոիցե-Սերգյան Լաորի և Մոսկվայի հետ մեկտեղ Սերգեյ Կորոլյովը համարում էր երջանկաբեր վայր: Ապագա «գագարինյան» մեկնարկի համար փոսորակը փորելիս 35 մ խորության վրա հայտնաբերվեց նախնադարյան խարույկատեղ: Հնէաբանները պարզել են գտածոյի տարիքը՝ մ.թ.ա. 10-35 հազար տարի: Այս տեղեկությունը շատ ուրախացրեց Կորոլյովին, նա համարեց սա երջանկաբեր նշան. «Մենք կառուցում ենք կյանքի սահմանին: Եթե մեզանից առաջ այստեղ կյանք է եղել, ապա այս տեղանքը երջանկաբեր կլինի նաև մեզ համար»:
Գլխավոր կոնստրուկտորը այս հին խարույկից մի ածուխ էր վերցրել և պահում էր լուցկու տուփի մեջ:



Քաղքենի ազատախոհը

Եղե՞լ է սա արդյոք: Իհարկե՝ ոչ: Այս լրագրային առակը հայտնվեց մամուլում 70-ականներին և առաջացրեց բավականին լուրջ արձագանքը ընթերցողների, որոնք դա հալած յուղի տեղ էին ընդունել: Իբրև թե 1848թ.-ի «Московские губернские ведомости»-ն հայտնել է «Քաղքենի Նիկիֆոր Նիկիտինին լուսին թռչելու դավադիր խոսքերի համար աքսորել կիրգիզ- կայսացական տափաստանի Բայկոնուր գյուղ»: Այդպես է կատակել «Известие» -ի ընթերցող մի դնեպրոպետրովցի, ով 1974թվին վերցրել և խմբագրություն էր ուղարկել մի նամակ, որի մեջ զետեղել էր «Днепр вечерний» թերթից կտրածո: Ավելի ուշ, երբ մամուլում աղմուկ բարձրացավ, ընթերցողը խոստովանեց, որ ամեն ինչ հնարել է, որովհետև ուզում էր կատակել: Չի եղել ոչ մի քաղքենի, չի եղել ոչ մի աքսոր:



Դը Գոլը Բայկոնուրում 

1966 թ. հունիսի 25-ին Բայկոնուրից 45 կմ-ի վրա գտնվող Լենինսկ քաղաքը մեկ օրով, խստագույն գաղտնիութան նկատառումներից ելնելով, դարձավ Զոեզդոգրադ: Շտապ կարգի են բերվել գազոնները, մայթերը ծածկել են նոր ասֆալտով. պարզ էր, որ քաղաքում ինչ-որ կարևոր բանի էին պատրաստվում: Այսպես սկսվեց «Պալմա-1» գործողությունը՝ ԽՍՀՄ-ի հրթիռային հզորության հսկայական ներկայացում- ցուցադրումը: Հանդիսատեսն էր հենց ինքը՝ Ֆրանսիայի նախագահ գեներալ Դը Գոլը: Գործողությանը մասնակցում էին ՍՆՀԶ-ի (Ստրատեգիական նշանակության հրթիռային զորքեր) հրամանատարը և Բայկոնուրի բոլոր հրթիռային զորամասերը, նաև Խռուշչովը, Բրեժնևը, Կոսիգինը և մյուսները: Ցուցադրումը անցավ անթերի, Դը Գոլը տպավորված էր: 
Մարդու՝ տիեզերք հաջողված արձակումը սովետական հրթիռների նկատմամբ լուրջ հետաքրքրություն առաջացրեց արևմուտքի երկրներում: Որոշվեց, տեղեկատվության չարտոնված արտահոսքից խուսափելու համար արևմտյան ղեկավարների համար կազմակերպել դեպի տիեզերակայան «էքսկուրսիաների» շարք: Մինչ այժմ անհայտ է «Պալմա» կոդային անվանումով գործողությունների ստույգ թիվը, բայց հստակ հայտնի է, որ դրանք մի քանիսն են եղել:



Անհայտ ողբերգություն

Հոկտեմբերի 24-ը Բայկոնուրում լռության օր է: Դա հիշատակ է երկար թաքցված և այդ պատճառով քիչ հայտնի ողբերգության մասին: 1960 թվի հոկտեմբերին նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման ժամանակ տեղի ունեցավ աղետ: Էլեկտրատեխնիկակակն փորձարկում անցկացնելիս լցավորված հրթիռում հանկարծակի տեղի ունեցավ շարժիչի երկրորդ աստիճանի գործադրում: Հրդեհ բռնկվեց, որի արդյունքում ինչպես նայև վառելիքի գոլորշիներից թունավորումից զոհվեցին 76 զինծառայող և քաղաքացիական մասնագետներ:
Զոհվածների թվում էր ՍՆՀԶ-ի գլխավոր հրամանատարը՝ հրետանու մարշալ Մ. Ի. Նեդելինը: Ականատեսների խոսքերով, մարշալից, որ նստած էր փայտյա աթոռին՝ հրթիռից ոչ հեռու, միայն ստվերն էր մնացել և համազգեստի հալված կոճակը, որով էլ նրան ճանաչել են: Գլխավոր հրամանատարի մահը և աղետը թաքցրին: Զոհվածների հարազատներին տեղեկացրին միայն մի շաբաթ անց: Հատկապես հարցախույզների համար հորինեցին բենզինի տակառների վառվելու տարբերակը:



Լեգենդար արձակումներ

Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, Երկրի առաջին արհեստական արբանյակը՝ հենց այն լեգենդար «Սպուտնիկ-1»-ը, Լուսին հասած առաջին սարքը՝ «Լունա-1», կառավարվող ուղեծրային առաջին նավը՝ Յուրի Գագարինի հետ, առաջին կինը՝ Վալենտինա Տերեշկովան, տիեզերքում: Բոլորը արձակվել են Բայկոնուր տիեզերակայանից: 




Թարգմանությունը՝ Սիրանուշ Ասատրյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment