Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, January 3, 2018

Ինչու ենք հավատում այն ստերին, որոնք ավելի հաճախ ենք լսում

Նույնիսկ եթե կարծում եք, թե դուք մարդկային ստի դետեկտոր եք, հնարավոր է՝ բաց թողնեք որոշ խաբկանքներ կափարիչից ներս։ Դրա համար շնորհակալ եղեք ձեր ուղեղին. Դա, ինչպես ասում է «Ատլանտիկ» թերթի ավագ խմբագիր Դերեկ Թոմսոնը, բացարձակ հիացմունքն է բոլոր ծանոթ բաների նկատմամբ։ Ամենահին ձեռքբերումներից մեկը հոգեբանության պատմության մեջ
«հասարակ փոխազդեցության էֆեկտն» է, որում պարզապես փոխազդեցությունն ինչ- որ բանի հետ մեզ դարձնում է կողմնակալ այդ բանի նկատմամբ. ծնողները ազդում են իրենց երեխների վրա՝ տանը հնչեցնելով որոշակի երաժշտություն, որը երեխաները կսիրեն ամբողջ կյանքում, կամ նեշչում են քաղաքական նախընտրանք փոքր տարիքից։ Դուք այն եք, ինչ գիտեք, և այդ խառնուրդը իրոք կարևոր է, երբ լրատվային միջոցների և կեղծ նորությունների երևույթներին ենք բախվում։ Երբ ինչ-որ մի բան դառնում է հիշարժան, մենք հակված ենք մեր իմացածը շփոթելու փաստի հետ։ «Սա կարևորագույն պատճառներից մեկն է, թե ինչու է դժվար հնարավոր կիսաառասպելը հեռուստատեսության էկրանից կամ լրագրության մեջ, որովհետև երբեմն այդ առասպելի հասարակ կրկնությունը դրդում է լսարանին մտածելու, որ դա ճշմարտություն է»,- ասում է Թոմսոնը։ «Հասարակ նորությունների ներգործությունը մեզ վրա դրդում է մեզ մտածելու, որ նորությունները ճշմարիտ են»։ Թոմսոնն ասում է, որ ֆեյսբուքը ունի մեծ էթիկական պարտականություն այս ամենում, քանի որ դա աշխարհի ամենամեծ և ամենաազդեցիկ լրատվական միջոցն է՝ անկախ նրանից՝ այդպես էր մտածված, թե՝ ոչ։ Թոմսոնը կարծում է, որ ֆեյսբուքի միջոցով տարածված կեղծ լուրերի համար ալգորիթմ չկա, քանի որ «…մարդկային էթիկայի պակասի խնդիրը տեղեկատվական շուկայում ավելի շատ մարդկանց և ավելի շատ էթիկայի ներմուծում է»: Դերեկ Թոմսոնի վերջին գիրքը «Ստեղծողների հիթ. հայտնիության գիտությունը շեղվածության դարաշրջանում»-ն է։


Թարգմանությունը տեսանյութից


Դերեկ Թոմսոն- Իմ սիրելի երկու տերմինները, որոնք ես իմացա այս գիրքը գրելու ժամանակ, վարժվածությունն ու չվարժվածությունն են, և այդ տերմինները բերում են այն գաղափարին, որ մենք զգացմունքեր ունենք մեր մտքերի նկատմամբ։ Սա տարօրինակ է հնչում, բայց որոշ բաներ հեշտ են ընկալվում։ Հեշտ է թվում լսել երգը 50-րդ անգամ։ Հեշտ է թվում դիտել ինչ-որ բանի կրկնությունը, կամ հեշտ է կարդալ հոդվածը, որի հետ մենք արդեն համաձայն ենք։ Դրանք վարժված մտքեր են, դրանք մտքեր են, որոնք ընկալվում են լավ և հեշտ։ Բայց կան մտքեր էլ, որ մի տեսակ փորձառություն են, կան, որ դժվար են ընկալվում, և մենք դա անվանում ենք չվարժվածություն։ Օրինակ՝ եթե մոլորվել ենք անծանոթ երկրում և փորձում ենք պարզել բոլոր նշանների իմաստը, չվարժված վիճակում ենք։ Երբ կարդում եք մի հոդված, որ փորձում է արտահայտել այնպիսի դիրքորոշում, որը բարոյապես տհաճ ենք համարում, նույնպես չվարժվածություն է։ Բայց վարժվածության ու չվարժվածության հետաքրքիրն այն է, թե ինչպես են դրանք հայտնվում միասին։ Այսպիսով՝ պատկերացրեք, որ դուք անծանոթ երկրում եք և փորձում եք կարդալ բոլոր նշանները, ու դա ինչ-որ սլավոնական լեզու է, որին չեք տիրապետում։ Դուք մոլորված ու մտահոգված եք, ձեր ուղեղը ցավում է բոլոր իր միջով անցնող մտքերից։ Եվ հանկարծ դուք շրջվում եք և տեսնում ավագ դպրոցից ձեր հին ընկերոջը, ում դուք անմիջապես ճանաչում եք, և նա գիտի անծանոթ լեզուն։ Դա «ահ-հա» պահն է։ Դա այն պահն է, որտեղ դուք անցնում եք անվարժ մտածողությունից դեպի վարժված մտածողության։ Բազմաթիվ ուսումնասիրություններ կան, որ ցույց են տալիս, որ մենք սիրում ենք այդ «ահ-հա» պահերը։ Մենք սիրում ենք դրանք արվեստում։ Մենք սիրում ենք դրանք արվեստ ձևավորելիս։ Մենք սիրում ենք դրանք պատմություն պատմելիս։ Մենք սիրում ենք չվարժվածությունը, երբ չգիտենք՝ ով է մարդասպանը, և հետո այդ պահը, երբ՝ դինգ, մենք հասկանում ենք, գիտենք՝ ով է։ Մենք նույնիսկ սիրում ենք դա, կարծում եմ, հասարակ քաղաքական գրավոր տեսակետում, երբ ինչ- որ մեկը վերցնում է ամբողջական խնդիրը և ներկայացնում դա այնպիսի գեղեցիկ պարզաբանումով, որ նման է դառնում քաղաքական գործիչների համար խաչբառ լուծելուն, մենք ունենք ճտոց՝ «ահ-հա» պահը։ Եվ ես իսկապես մտածում եմ, որ մարդիկ որոնում են «ահ-հա» պահերը մշակութային լանդշաֆտի հարթակում։ Ես կարծում եմ, որ «ահ-հա» պահերը ամենասպասվածն են պատմվող պատմությունից, բարձրագույն կրթությունից, լավ հոդվածից կամ լավ գրքից։ Մենք փնտրում ենք երկուսն էլ՝ վարժվածությունը և չվարժվածությունը, որոնք փոխարինում են միմյանց, և այսպիսով մենք կարողանում ենք զգալ այն պահերը, որոնք աշխուժացնում են և ստիպում զգալ, որ մտածելու գործողությունը իզուր չէ։ Ամենահին ձեռքբերումներից մեկը հոգեբանության պատմության մեջ հասարակ փոխազդեցության էֆեկտն է։ Եվ հասարակ փոխազդեցության էֆեկտն ասում է, որ ցանկացած խթանի դեպքում հասարակ փոխազդեցությունը կողմնորոշում է քեզ դեպի այդ խթանը։ Այսպիսով երեխաները, ովքեր մեծացել են կծու սնունդ ուտելով, ավելի շատ, որպես կանոն, սիրում են կծու ուտելիքներ։ Մարդիկ ովքեր մեծացել են՝ իրենց ծնողների հետ ավելի շատ ջազ լսելով, վերջիվերջո ավելի շատ են ջազային տեմբրեր և ջազային ոճ սիրում։ Մենք կողմնակալ ենք ծանոթ բաների նկատմամբ, և ես կարծում եմ՝ դա ճիշտ է երկու դեպքում էլ՝ ուտելիքի ու երաժշտության պես անկարևոր ճաշակի, և խորը, օրինակ, քաղաքական ճաշակի համար։ Սա ապացուցում է, որ երեխաները, ովքեր մեծացել են բազմամշակութային տարածաշրջաններում, որպես կանոն, լինում են ավելի քիչ ռասիստական կամ ավելի քիչ ռասայական տեսակետներ են ունենում, քան այն երեխաները, ովքեր մեծացել են միատարր տարածաշրջաններում։ Սա էլ է կողմնակալ վերաբերմունք ծանոթ բանի նկատմամբ։ Եվ ես կարծում եմ՝ շատ կարևոր է, որպես նորությունների սպառող, մտածել ծանոթ բաների նկատմամբ մեր կողմնակալության մասին, քանի որ կան շատ ապացույցներ, որ նորությունների հասարակ կրկնությունը, հասարակ ներգործությունը մեզ վրա, դրդում են մեզ մտածելու, որ տվյալ նորությունը ճշմարիտ է։ Ահա այսպես է հաճախ կեղծ նորությունը գործում կամ քաղաքային լեգենդը հորինվում։ Դուք լսում եք մեկ անգամ ինչ-որ շշուկներ, ինչ-որ հատվածներ և վանում եք՝ որպես հասարակ բամբասանք, բայց երբ լսում եք դա երկրորդ անգամ, լավ միգուցե դա մնում է ձեր գլխում, լսում եք նույնը ուրիշ՝ չորրորդ մարդուց չորրորդ անգամ, հանկարծ այդ բամբասանքը դառնում ճշմարտություն, որովհետև արդեն վարժված եք, դա դառնում է հիշված, դուք, որպես կանոն, համախմբում եք վարժանքը կամ ծանոթանալը և ստանում ճշմարտություն կամ փաստ։ Մի ուսումնասիրություն է կատարվել, որը երևույթը դիտարկել է որպես էական գիտական փաստ։ Տարեց և երիատասարդ մարդկանց մեկական խմբի ասել են, որ շնաձկան կռճիկը օգտակար է արթրիտի համար, բայց պիտակավորել են այս փաստը որպես սխալ մարդկանց մեծամասնության համար, երբ նրանց ցույց են տվել փաստը։ Գիտափորձից անմիջապես հետո մարդկանց հարցրել են՝ շնաձկան կռճիկը լա՞վ է արթրիտի համար։ Եվ երկուսն էլ՝ թե՛ տարցները և թե՛ երիտասարդները պատասխանել են «Ոչ, մենք գիտենք, որ դա օգտակար չէ արթրիտի համար։ Այդ փաստը որակվեց որպես սուտ, երբ մենք դիտում էինք դա փորձի ժամանակ»։ Բայց մի քանի շաբաթ անց զանգահարել են մասնակիցներին և հարցրել՝ շնաձկան կռճիկը օգտակա՞ր է արթրիտի համար։ Երիտասարդ մաստակիցները հիշել են, որ այդ փաստը լսել են որպես սխալ, իսկ մեծահասակ մասնակիցները, ովքեր հիշողության հետ խնդիրներ ունեն, նախընտրել են ասել «Այդ հարցը ծանոթ է հնչում և կարծում ենք, որ դա ճիշտ է»։ Ահա սա է գլխավոր պատճառը, թե ինչու է դժվար հեռուստատեսության էկրանից կամ ժուռնալիստիկայում կիսաառասպելը պահպանել։ Երբեմն հասարակ կրկնությունը այդ առասպելի նկատմամբ լսարանի կողմնակալությունն է առաջացնում, և այն ընդունվում է որպես ճշմարտություն։ Մենք չենք կարող պաշտպանել ինքներս մեզ բախումից նրան, ինչ ծանոթ է, ինչ մենք կարծում ենք՝ ավելի նման է ճշմարտության։ Ֆեյսբուքն ու Գուգլը բացարձակապես պատասխանատվություն են կրում այս կողմնակալության դեմ պայքարելու համար, բայց ես չգիտեմ՝ նրանք ինչ կարող են անել հենց հիմա տեխնոլոգիաների կողմից։ Ես մտածում եմ, որ նրանք կարող են վարձել մարդկանց։ Նրանք կարող են վարձել մարդկանց, ովքեր կանցնեն նորությունների միջով և կպարզեն՝ ինչն է մաքուր կեղծիք, ինչը՝ մաքուր պրոպագանդա, ինչն է պարզապես կրքեր բորբոքելու համար ասվում, ոչ թե մատուցելու ճշմարտությունը, նրանք կարող են արգելափակել կեղծիք տարածողների էջերն ու խոչընդոտել մարդկանց, ովքեր պատասխանատվություն են կրում դրա համար, նույնիսկ եթե շատ դեպքերում դա մի տեսակ նզովք է Ֆեյսբուքի հիմնական ուղերձին, որն է՝ մենք այստեղ ենք, որպեսզի համախմբենք աշխարհը և ստեղծենք համաշխարհային լրագիր ամեն տեսակի մտածելակերպի ու ամեն տեսակի ճաշակի համար։ Ես մտածում եմ, որ Ֆեյսբուքը հանկարծ դարձել է մեդիաընկերություն։ Կարծում եմ, մտադրություն չի եղել դառնալու մադիաընկերություն, բայց հենց հիմա շատ մարդկանց համար դա ակնհայտ համաշխարհային լրագիր է և տեղեկատվության ու բովանդակության ամենամեծ բաշխողը աշխարհի պատմության մեջ։ Դա այնպիսի տեխնոլոգիան է, որը մենք առաջ երբևէ չենք տեսել և առաջ է բերում խնդիրներ, որոնց մենք ծանոթ չենք ու շարունակում ենք պայքարել՝ դրանց ճիշտ պատասխանները գտնելու համար։ Բայց ես կարծում եմ, որ Ֆեյսբուքում և այլ սոցիալական համաշխարհային կայքերում կեղծ նորությունների խնդրի արմատական լուծումները հանգում են մարդկանց էթիկային, դա հանգում է մարդկանց. միայն մարդիկ կարող են բռնել այս խնդիրը։ Չկան ալգորիթմեր, որոնց միջոցով կարող ենք տարբերել փաստը կեղծիքից։ Եվ դա հանգում է էթիկային։ Կեղծ նորությունների պատճառը էթիկայից զուրկ մարդիկ են, ովքեր զբաղվում են առևտրով։ Նրանք լրագրողներ չեն, նրանք չեն ցանկանում հրապարակել ճշմարտությունը, նրանք չեն ցանկանում տարածել ճշմարտությունը։ Նրանց նպատակը փող աշխատելն է կամ բորբոքելը մարդկանց զգացմունքները։ Եվ դժվար է գործ ունենալ էթիկայի բացակայության խնդրի հետ ուրիշ կերպ, քան էթիկայի համակարգին դիմելն է, որը հենց հիմա ես չեմ կարծում, թե Ֆեյսբուքն ամբողջությամբ ներառել է իր ալգորիթմի մեջ։ Բայց մի բան կա, որ իմ կարծիքով Ֆեյսբուքի մտածողության մեջ նորությունների խնդրի լուծումն է. դա հենց հիմա վերադարձն է 19-րդ դարի սկզբի գրոշանոց լրագրությանը։ Երկար ժամանակ թերթերը թանկ էին՝ վեց գրոշ՝ մի կտորի համար։ Բայց ահա Բենջամին Դեյը եկավ և բերեց գրոշի գաղափարը։ Նա թերթի գինն իջեցրեց վեց գրոշից մինչև մեկ գրոշի, համախմբեց այդ հսկայական լսարանը ու հետո վաճառեց այդ լսարանը գովազդատներին։ Նա ստեղծեց կրկնակի եկամուտ ունեցող բիզնես՝ նորությունների մոդել, որը մենք՝ «Ատլանտիկ»-ը, «Նյու-Յորք Թայմս»-ը, ունենք այսօր։ Բայց թերթի լույս ընծայելու պահից մի քանի ամիս անց նա իրականացրեց այն, ինչը յուրաքանչյուր ուրիշ արդյունաբերություն նույնպես իրականացրեց. այն, որ կեղծիքը խոչընդոտում է ոչ կեղծիքը։ Կեղծիքը շատ լավ է կինոթատրոններում, կեղծիքը ավելի լավ է գրքերի մեջ, և կեղծիքը ավելի լավ էր Բենջամին Դեյի համար, երբ 1830-ական թվականներին նա մեծ խաբկանք ներկայացրեց ամերիկյան լսարանին, որտեղ նա պատմում է, որ լուսնի վրա ապրող բեթ-մեններ կան, որ միմյանց հետ շփվում են 17 000 բառային ֆունկցիաների սահմանում, և դա ահռելի լսարան է իր գրոշանոց լրագրի համար։
Այդ
խնդրի լուծումը՝ էթիկայից դուրս գրոշանոց թերթերի խնդրի լուծումը չի գալիս Բենջամին Դեյից, դա գալիս է «Նյու-Յորք Թայմս»-ից։ Դա գալիս է էթիկա ունեցող կազմակերպիչների խոսքից, թե՝ մենք ցանկանում ենք, որ լրագրողները մազերի ծայրից մինչև ոտքերի մատները, օգտագործեն այս կրկնակի բիզնես մոդելը՝ վաճառելու ոչ խաբեությունը, այլ նորությունները։ Եվ ահա այսօր՝ ընդամենը 150 տարի անց, ես կարծում եմ, որ տեղեկատվական շուկաներում մարդկանց էթիկայի բացակայության խնդրի լուծումը ավելի շատ մարդկանց և ավելի շատ էթիկայի ներմուծումն է տեղեկատվական շուկա։

Աղբյուրը
Թարգմանությունը՝ Ինեսա Թումասյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment