Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, March 5, 2018

Ժակ Պրևեր, Ազատություւնը



Ազատությունը
Ոչ թե լքելն է,այլ վերադառնալն ու գործելն է։
Ազատությունը
Վերցնելը չէ, այլ հասկանալն ու սովորելը։

Իմանալը չէ, այլ  ցանկանալն ու կարողանալն  է։
Դա հաղթանակ չէ, այլ վճարելն ու նվիրելը։
Դավաճանելը չէ, այլ միավորումն ու ընդենուլությունը։

Ազատությունը
Խոնարհում չէ, այլ հրաժարվելն ու շնորհակալ լինելը։
Նվեր չէ, այլ ջահ և  առաքելություն։
Թուլություն չէ, այլ իմաստնություն և պարկեշտություն։
Ուժ չէ, այլ հույս և պարտականություն։
Ստանալն է և դա պահպանելը։
Հեշտ չէ, այնքան փխրուն բան է
Ազատությունը։


Բնագիրը

Թարգմանությունը՝ Միլենա Թևատրոսյանի
Դասավանդող՝ Աննա Մարության

0 մեկնաբանություն:

Post a Comment