Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, September 6, 2016

Լուրերի շարք

Բեթմենի կոստյումը
-         Թռչու՞ն է:
-         Ինքնաթի՞ռ է:
-         Ո՛չ, դա Բեթմենն է: Ավելի ճիշտ՝ Բեթմենի՝ աշխարհի ամենաառաջնակարգ կոստյումն է: Իր վրա ունենալով 23 հարմարանքներ՝ այն հիանալիորեն նմանվում է հենց իրական սուպերհերոսին: Այս կոստյումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհում կերպարի ամենից հաջողված նմանակում:
Ստեղծված լինելով հատուկ էֆեկտների մասնագետ Ջուլիան Չեքլիի կողմից՝ հանդերձանքը պարունակում է այնպիսի գործիքներ, ինչպիսիք են ծխային նռնակները, առարկաներից կառչող զենքերը, ուլտրամանուշակագույն լամպերը և այլն:

Ուշագրավ է, որ կոստյումը տպվել է 3D տպիչով, այնուհետև հարմարեցվել հենց Չեքլիի հասակով մեկ: Կստյումը հագտին 208 սմ հասակով Չեկլին շատ ազդեցիկ տեսք է ստացել։
Չնայած Գոթեմ քաղաքի չարիքի դեմ պայքարելով իր շատ զբաղված լինելուն՝ Բեթմենը որոշ ժամանակ է հատկացրել ստանալու համար Գինեսի հեղինակավոր մրցանակը, որը կերևա 2017 թվականի՝ Գինեսի աշխարհի ռեկորդների գրքի Խաղերի նոր հրատարակության մեջ։

Ամբողջովին նոր կերպ զրահապատված և պատրաստած Բթմենին մնում է միայն գտնել Ռոբինին:





Մայրուղի Պերուում

Պերուում մարդիկ ցանկություն ունեն երկարացնելու մայրուղին: Բայց այդտեղ մայրուղու համար բավականաչափ տարածք չկա, քանի որ ճանապարհին ամենուրեք շենքեր կան: Անհրաժեշտ է այդ շենքերը քանդել:
Այդ տներում մարդիկ են ապրում, սակայն, պարզվում է, նրանք պետք է հեռանան անկախ իրենց կամքից:
Սա շատ մեծ խնդիր է Պերուի համար: Այն առհասարակ մեծ խնդիր է նաև ամբողջ Լատինական Ամերիկայի համար:

Աղբյուրը



Ապակի մաքրող սուպերհորոսները

Այս նորությունը Անգլիայից է: Մի հիվանդանոցում գտնվում են հիվանդ երեխաներ: Հիվանդանոցի պատուհան մաքրողները, ցանկանալով երեխաներին ուրախացնել, հագնում են սուպերհորոսների կոստյումներ: Նրանք բարձրանում են հիվանդանոցի տանիքին և պարաններով սահում ներքև:
Երեխաները նստում են պատուհանների դիմաց ու դիտում սահող սուպերհերոսներին: Նրանք շատ են ուրախանում: Ուրախանում են նաև ապակի մաքրողները:


Թարգմանեց Նանե Սարգսյանը, խորհրդատու՝ Իրինա Ապոյան

0 մեկնաբանություն:

Post a Comment