Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, March 26, 2015

Ասույթներ կրթության մասին


Կրթությունը ամենահզոր զենքն է,որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար։ Նելսոն Մանդելա
  
Կրթությունը չի նախապատրաստում կյանքին, կրթությունն ինքնին կյանք է։ Ջոն Դյուի


Կրթության արմատները դառն են, բայց պտուղը քաղցր է։ 
Արիստոտել

Կրթությունը ազատության ոսկե  դուռը բացելու բանալին է։ Ջորջ Վաշինգտոն 

Կրթված մտքի նշան է կարծիքն առանց ընդունելու հաշվի առնել կարողանալը։ Արիստոտել

Դու միշտ աշակերտ ես, ոչ երբեք վարպետ։ Դու պիտի միշտ շարժվես դեպի առաջ։Քանրեդ Հոլ

 Նա, ով բացում է դպրոցի դուռը, փակում է բանտինը։ Վիկտոր Հյուգո

 Միակ բանը, որ խանգարում է իմ սովորելուն, իմ կրթությունն է։ Ալբերտ Էյնշտեյն

 Կրթության ամբողջ նպատակը հայելիները պատուհաններ դարձնելն է։ Սիդնեյ Ջ.Հարիս

 Կրթությունն ազատություն էՊաուլո  Ֆրեյրե

 Աշխարհում լավագույն  կրթությունը  ապրելու համար պայքարելիս ստացածն էՎենդելլ Ֆիլիպս 

Եվ ես հավատում եմ, որ հասարակության մակարդակը բարձրացնելու ճանապարհը (ոչ միայն մարդկանց հոգու վերելքը, այլև իրենց  հասարակական և տնտեսական  բազան մեծացնելը) կրթության միջոցով էՌեյն Վիլսոն

 Ես չեմ ուզում խոսել մոլորակի գերբնակվածության կամ ծննդաբերության վերահսկողության մասին, բայց կարծում եմ, որ կրթությունը չքավորության խնդիրը նոր թափով բարձրացնելու ճանապարհն էՀարի Հոլքերի

 Մարտարվեստը պետք է լինի յուրաքանչյուր աղջկա կրթության մի մասըԷշա Գուպտա

Կրթության աշխատանքի մի մասը ձեր աշակերտների հետ անկախ հարաբերություններ ունենալն էՖրիման Ա. Հրաբովսկի III
  
Կրթությունը  քաղաքակթության փոխանցումն էԱրիել Դյուրանտ
  
Ես չեմ հավատում մասնավոր կրթությանըԱլան Բենեթ

 Կրթության ամենաբարձր արդյունքը  հանդուրժողականությունն է։ Հելլեն Քելլր

Մեր բարոյական պարտականությունն է յուրաքանչյուր երեխայի հնարավոր լավագույն կրթություն տալըԴեսմոնդ Թութու

Յուրաքանչյուր ոք, ով է հիշում իր կրթությունը, հիշում է ուսուցիչներին, ոչ թե մեթոդները և տեխնիկան: Ուսուցիչը կրթական համակարգի սիրտն էՍիդնի Հուք

Որակյալ բարձրագույն կրթության ապահովումը ամենակարևոր բաներից մեկն է, որ մենք կարող ենք անել ապագա սերունդների համար։ Ռոն Լուիս


Անգլերենից թարգմանությունը՝ Մարիամ Գևորգյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment